Ավստրալիայում տարածվում է վերջին տասնամյակների ընթացքում կրծողների ամենասարսափելի ժանտախտը. այն կարող է տևել շուրջ 2 տարի (լուսանկարներ)

16:41 • 26.05.21

Ավստրալիայում վերջին տասնամյակների ընթացքում կրծողների ամենասարսափելի ժանտախտը որոշ ագարակատերերի ստիպում է լքել իրենց տները, քանի որ հազարավոր մկներ շարունակում են «ահաբեկել» գյուղացիական տնտեսությունները, փոխանցում է The Mirror-ը:

Նշվում է՝ մտավախություն կա, որ ճգնաժամը կարող է տևել շուրջ երկու տարի: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ վերջին ամիսներին Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյ քաղաքում և հարակից տարածքում մկների աճ է նկատվում:

Նոր Հարավային Ուելսի ագարակատերերի միության փոխնախագահ Քսավիեր Մարտինի խոսքով՝ եթե կրծողների համար նախատեսված խայծերն ու ծուղակները չաշխատեն, բերքի արժեքը կարող է մինչև 1 միլիոն դոլարով ընկնել:

Ճգնաժամը կասեցնելու նպատակով նահանգային կառավարությունն անցյալ շաբաթ 50 միլիոն ավստրալական դոլարի օգնության փաթեթ է ներկայացրել, սակայն, ըստ ագարակատերերի, դա այնքան էլ չի օգնում:

Նրանց խոսքով՝ կառավարության օժանդակության փաթեթը «անիրագործելի է և դիսֆունկցիոնալ»:

Նշվում է՝ երկրում ամենաշատը տուժել են Հյուսիսային Թեյբլլենդս, Կենտրոնական արևմտյան և Նոր Անգլիայի հարավարևելյան շրջանները, բայց մտավախություններ կան, որ առաջիկա ամիսներին ժանտախտը կարող է հասնել նույնիսկ Սիդնեյ:

Mice run away on a farm in Gilgandra, New South Wales, AustraliaA group of mice is seen on a farm in Gilgandra, New South Wales, AustraliaA group of mice is seen on a farm in Gilgandra, New South Wales, AustraliaA group of mice is seen on a farm in Gilgandra, New South Wales, Australia

Ավստրալիայում տարածվում է վերջին տասնամյակների ընթացքում կրծողների ամենասարսափելի ժանտախտը. այն կարող է տևել շուրջ 2 տարի (լուսանկարներ)