Բելառուսը լքած հաղորդավարուհուն սպառնում են՝ կձերբակալեն ամբողջ ընտանիքին, եթե նա չվերադառնա երկիր (տեսանյութ)

14:16 • 26.05.21

Բելառուսական «Բելսաթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արինա Մալինովսկայային սպառնում են, որ կձերբակալեն նրա ամբողջ ընտանիքին, եթե վերջինս չվերադառնա Բելառուս, գրում է korrespondent.net-ը:

Նշվում է՝ Մալինովսկայան լքել է Բելառուսը և գնացել Ուկրաինա այն բանից հետո, երբ մայիսի 22-ին ձերբալալվել են «Բելսաթ»-ի իր վեց գործընկերները: Արդեն մայիսի 24-ին նրան զանգահարել է քննիչը և ասել, որ իր ամբողջ ընտանիքը կձերբակալվի և անազատության մեջ կգտնվի այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ներկայանա:

Բացի այդ, քննիչը նրա քրոջ ամուսնու՝ Վալենտին Կուչերենկոյի թելեգրամյան համարի միջոցով զանգահարել է նրան և ասել, որ Վալենտինն ու նրա ընկերը «իրենց մոտ են», և որ այժմ նրանք գնալու են կնոջ տատիկ-պապիկի ետևից: Շուտով Վալենտինն ինքն է զանգահարել Արինային և ասել, որ իրեն և հյուր եկած գործընկերոջը «տանում են»: Նրա խոսքով՝ քննիչները ցանկացել են իմանալ, թե երբ լրագրողը կկարողանա գալ, և տեղեկացրել են, որ նրանք «հանգիստ չեն թողնի ո՛չ մեզ, ո՛չ էլ նրանց ծնողներին»:

Քննիչների խոսքերով՝ իրենք ենթադրաբար ցանկանում են վարչական գործով հետաքննություն անցկացնել լրագրողի դեմ: Այնուհետև, քննիչի հետ մեկ այլ զրույց է տեղի ունեցել: Իրավապահ մարմնի աշխատակիցը հարցրել է, թե որ օրվանից է Մալինովսկայան գտնվում Ուկրաինայում և ասել է, որ ցանկանում են տեսնել նրան, որպեսզի «հարցեր ուղղեն նրան հետաքննության նյութերի վերաբերյալ»: Միևնույն ժամանակ, քննիչը հրաժարվել է բացատրել, թե ինչի մասին է գործը և ինչ հիմքերով են բերման ենթարկվել Մալինովսկայայի հարազատները՝ պատճառաբանելով, որ Թելեգրամով պետք չէ քննարկել «քննության նյութերը»:

Հետագայում հաղորդավարուհուն դարձյալ զանգահարել է քրոջ ամուսինը և նշել՝ իրեն շարունակում են հարցնել, թե երբ կվերադառնա Արինան: Բացի այդ, քննիչը բազմիցս կրկնել է, որ նա ազատ չի արձակվի, քանի դեռ կինը չի համաձայնվել վերադառնալ Բելառուս:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Բելառուսը լքած հաղորդավարուհուն սպառնում են՝ կձերբակալեն ամբողջ ընտանիքին, եթե նա չվերադառնա երկիր (տեսանյութ)