Բրազիլիայում կորոնավիրուսի նոր և դեռևս անհայտ ծագման հարուցիչ է հայտնաբերվել. RT

05:41 • 26.05.21

Բրազիլիայում կորոնավիրուսի նոր հարուցիչ է հայտնաբերվել, որի ծագումն անհայտ է դեռևս, հաղորդում է RT-ն:

«P4 հարուցիչի ծագումն անհայտ է: Առաջին անգամ այն նկատվել է Սան Պաուլոյի քաղաքապետարանում, որից հետո լայն տարածում է գտել Պորտ Ֆերրեիդեում»,- աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնել է Բրազիլիայի վիրուսոլոգների միավորման փոխնախագահ Ժաո Պեսո Արաուժու Ժունիորը:

Վիրուսոլոգին անհանգստացնում է կորոնավիրուսի նշված հարուցչի տարածման արագ տեմպերը:

Հետազոտողի խոսքով՝ դեռևս հնարավոր չէ ասել՝ այս հարուցիչն արդյոք ավելի վտանգավոր կամ վարակիչ է, թե ոչ:

Մայիսի 21-ին Բրազիլիայում հայտնաբերվել էին կորոնավիրուսի հնդկական հարուցիչով վարակման առաջին դեպքերը:

 

Բրազիլիայում կորոնավիրուսի նոր և դեռևս անհայտ ծագման հարուցիչ է հայտնաբերվել. RT