«Նա շատ վճռական էր և այնպես էր պայքարում ուռուցքի դեմ, կարծես ոչինչ չէր պատահել». քաղցկեղով հիվանդ բրիտանուհին ամուսնացել և մահացել է արարողությունից 12 ժամ անց (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Սթոք-օն-Տրենտ քաղաքից չորս երեխաների մայրն ամուսնացել և մահացել է արարողությունից 12 ժամ անց՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով, հայտնում է The Mirror-ը:
51-ամյա Մերի Քոլինզն ամուսնացել է իր սիրեցյալի՝ Սթիվենի հետ, որի հետ հանդիպում էր 14 տարի: Ի սկզբանե հարսանիքը պետք է տեղի ունենար հուլիսին, բայց մահացու հիվանդ հարսնացուի արագ վատթարացող վիճակի պատճառով այն կազմակերպվել է մայիսի 1-ին: Մայիսի 2-ին նա մահացել է:
Նորապսակների տանն անցկացված արարողությանը ներկա են եղել նրանց մայրերը: Բացի այդ, հարաբերությունների ընթացքում զույգին հաջողվել է 4 երեխա ունենալ: «Նա ուրախությունից յոթերորդ երկնքում էր, երբ մենք վերջապես ամուսնացանք», - ասել է Սթիվենը:
2018 թվականին Մերիի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր ախտորոշվել: Նոր կորոնավիրուսային վարակի պատճառով նա ստիպված է եղել 1 տարի ինքնամեկուսանալ հատուկ պաշտպանիչ պատյանում, քանի որ քիմիաթերապիայի պատճառով նրա իմունիտետը թուլացել էր: «Նա շատ վճռական էր և այնպես էր պայքարում ուռուցքի դեմ, կարծես ոչինչ չէր պատահել»,- նշել է Սթիվենը:
Մերին և Սթիվենը հանդիպել էին սուպերմարկետում, որտեղ վերջինս ֆուրգոններ էր վերանորոգում, իսկ Մերին աշխատում էր որպես դրամարկղի հսկիչ:













