Կոնգոյում անօդաչուն պատկերել է Նյիրագոնգո հրաբխի ժայթքման ավերածությունները (տեսանյութ)

13:46 • 26.05.21

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում օրեր առաջ ակտիվացած հրաբխի ժայթքումների հետևանքով զգալի ավերածություններ են տեղի ունեցել Գոմա քաղաքում:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, Նյիրագոնգո հրաբխի ժայթքման հետևանքով առնվազն 15 մարդ է մահացել: Բացի այդ, ավելի քան 170 երեխա անհետ կորած կարող է լինել: Ավելի քան 500 տուն հողին է հավասարվել` ստիպելով բնակիչներին տեղահանվել:

Նշվում է, որ վերականգնումը կարող է ամիսներ տևել: Այս մասին գրելով՝ լրատվամիջոցը ներկայացրել է ավերածությունների հետևանքները պատկերող տեսանյութ, որը նկարահանվել է անօդաչուների օգնությամբ:

Հիշեցնենք, որ հրաբուխն ակտիվացել էր մայիսի 22-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոսող լավան կանգ է առել օդանավակայանից ուղիղ 50 մետր հեռավորության վրա։

Կոնգոյում անօդաչուն պատկերել է Նյիրագոնգո հրաբխի ժայթքման ավերածությունները (տեսանյութ)