Լատվիան սահմանափակել է ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ
Լատիայի կառավարությունը սահմանափակել է Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը, հաղորդում է ТАСС-ը:
Ըստ Լատվիայի տրանսպորտի նախարարության հայտարարության՝ բելառուսական ավիափոխադրողներին երկրի օդային տարածքից ու օդանավակայաններից օգտվելութույլտվության տրամադրումը, ինչպես նաև՝ լատվիական ավիափոխադրողների կողմից բելառուսական օդանավակայաններից և Բելառուսի օդային տարածքից օգտվելը սահմանափակվել են:
«Սա նշանակում է, որ Տրանսպորտի նախարարությունը դադարեցնում է թույլատրել բելառուսական «Բելավիա» ավիաընկերության թռիչքների իրականացումն ու թույլտվություն չի տրամադրի բելառուսական ավիափոխադրողներին ոչ կանոնավոր չվերթներ կատարել: Դադարեցվելու է նաև ազգային «AirBaltic» ավիաընկերության կողմից չվերթների իրականացումը դեպի Մինսկ»,- ասված է երկրի տրանսպորտի նախարարության հայտարարությունում:
Լատվիայի կառավարության որոշմամբ՝ երկրի օդանավակայաններում չեն սպասարկվի այլ պետություններին այն օդանավերը, որոնք օգտագործել են Բելառուսի օդային տարածքը:
Ըստ լատվիական կողմի՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ռիսկային ու վտանգավոր է գնահատել Բելառուսի օդային տարածքով չվերթներ իրականացնելը քաղաքացիական ավիացիայի համար:
Լատվիայի կառավարության այս որոշումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսի օդային տարածքը չվերթներ կատարելու տեսանկյունից կհամարվի ռիսկային և ոչ անվտանգ:
Հիշեցնենք, որ խոսքը Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավի մասին է, որը մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնելիս արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Եվրամիությունը որոշում է կայացրել տնտեսական պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ:










