Հայ ազգային կոնգրեսի՝ 101 թեկնածուներից բաղկացած ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը Լևոն Զուրաբյանն է (տեսանյութ)
Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, երրորդը՝ Ինեսա Գաբայանը։ Ցուցակը կազմված է 101 թեկնածուներից։
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ ՀԱԿ-ը ֆորմալ առումով կմասնակցի որպես մեկ կուսակցություն, բայց ըստ էության դա անհատների լայն դաշինք է։
Հարցին՝ հնարավոր համարում են ընտրությունից հետո այլ թեկնածու կուսակցությունների հետ դաշինքի կազմումը, նա նշեց, որ այս պահին հարցը չի քննարկվել, կքննարկեն ընտրություններից ու դրա արդյունքներից հետո։










