«Բելառուսի բարին չկամեցողներն անկարգություններ կազմակերպելուց հետո տեղափոխվել են խեղդելու փուլ». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի բարին չկամեցողներն անկարգություններ կազմակերպելուց հետո տեղափոխվել են խեղդելու փուլ, գրում է «Բելտա»-ն:
«Ինչպես կանխատեսել էինք, երկրի դրսից և, ինչու չէ, ներսից մեր լավը չկամեցողները փոխել են պետության վրա հարձակման մեթոդները»,- ասել է նախագահը:
Նրա խոսքով՝ նրանք արդեն հատել են բազմաթիվ կարմիր գծեր, հատել են ողջախոհության ու մարդկային բարոյականության սահմանները:
«Նոր խոցելի տեղերի փնտրտուք է գնում, և դա ուղղված է ոչ միայն մեզ, մենք նրանց համար պոլիգոն ենք, փորձնական հարթակ՝ Արևելքի վրա հարձակումից առաջ»,- ասել է նա:
Ըստ Լուկաշենկոյի՝ բելառուսական հատուկ ծառայությունները «դեռ նորածիններ» են այս փորձառու ծառայությունների համեմատ: Այնուամենայնիվ, բելառուս առաջնորդի համոզմամբ, հանրապետությունը կկարողանա հաղթահարել ամեն բան, եթե չթուլանա:
Նա հավելել է նաև, որ Բելառուսի կողմից է ճշմարտությունն ու մարդկանց ճնշող մեծամասնությունը:










