Լուկաշենկոն հայտնել է Պուտինի հետ Սոչիում կայանալիք բանակցությունների հիմնական թեման
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպումը, հայտարարել է, որ չէր ցանկանա որոշակի հարցեր առանձնացնել, սակայն հիմնականում խոսելու են տնտեսության մասին։
«Հստակ հարցեր չեմ նշի, սակայն դրանք հիմնականում տնտեսության մասին կլինեն: Կապված այն իրավիճակի հետ, որը ծավալվում է Բելառուսի և Ռուսաստանի շուրջ, թե ինչպես ենք առաջ ընթանալու»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինի և Լուկաշենկոյի հերթական հանդիպումը տեղի կունենա ուրբաթ՝ Սոչիում:










