Կալիֆորնիայի քաղաքներից մեկը սկսել է «գետնի տակ անցնել» (լուսանկարներ)

10:42 • 26.05.21

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կորկորան քաղաքը գետնի տակ կարող է անցնել ֆերմերների կողմից ստորգետնյա ջրերի օգտագործման պատճառով:

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, գյուղատնտեսները չեն կարողանում բավականաչափ ջուր ստանալ տեղի գետերից և ջրանցքներից, որոնցով Հյուսիսային Կալիֆոռնիայից ջուր է հասնում Սան Խոակինի հովիտ, ինչի պատճառով էլ դիմում են ստորգետնյա ջրերի օգտագործմանը:

Նրանք տասնամյակներ շարունակ օգտագործել են Երկրի մակերեսի տակ հոսող ջուրը, ինչը հանգեցնում է տեղանքի իջեցմանը: Կորկորանը, որտեղ մոտ 22 000 մարդ է ապրում, լուրջ խնդրի առաջ է կանգնել հողի անկայունության հետևանքով:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով` վերջին 14 տարում հողը տեղ-տեղ իջել է 3,5 մետրով: Փորձագետների գնահատումներով` առաջիկա 19 տարում հողը կիջնի ևս 1,8-3,3 մետրով:

 

Կալիֆորնիայի քաղաքներից մեկը սկսել է «գետնի տակ անցնել» (լուսանկարներ)