Պենտագոնում խոստացել են «հնարավորինս շուտ» դադարեցնել Թուրքիայում F-35 կործանիչների բաղկացուցիչ մասերի արտադրությունը
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թուրքիայում հինգերորդ սերնդի F-35 կործանիչների բաղկացուցիչ մասերի արտադրությունը, Կոնգրեսի վերին պալատում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարարի թեկնածու, Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Ֆրենկ Քենդալը, գրում է The Hill-ը։
«Թուրքիայի հետ ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ, մենք չպետք է այդ երկրում արտադրենք F-35-ի մասերը», - ասել է Ֆրենք Քենդալը հիշյալ պաշտոնում իր թեկնածության հաստատման լսումների ժամանակ:
Հարցին, թե արդյոք ամեն ինչ կանի, որպեսզի Թուրքիայում այդ մասերի արտադրությունը «որքան հնարավոր է շուտ» դադարեցվի, վերջինս պատասխանել է. «Այո, ես դա կանեմ»։
Հիշեցնենք, որ С-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: C-400-ների մատակարարումը ճգնաժամ է առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում։










