Ջո Բայդենը հաջորդ ամիս Մեծ Բրիտանիա կատարելիք այցի ժամանակ կհանդիպի Էլիզաբեթ 2-րդին․ CNN

10:39 • 27.05.21

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հաջորդ ամիս Մեծ Բրիտանիա կատարելիք այցի ժամանակ կհանդիպի Էլիզաբեթ 2-րդին, ամերիկացի պաշտոնյային հղումով հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիա Բայդենի այցի հիմնական նպատակը հունիսի 11-ին Քորնուոլում կայանալիք G7-ի («Մեծ յոթնյակ») երկրների առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելն է։

Սպասվում է, որ նախքան հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել ուղևորվելը, Բայդենը կնոջ՝ Ջիլ Բայդենի հետ կհանդիպի Մեծ Բրիտանիայի միապետ Էլիզաբեթ 2-րդին։

CNN-ի աղբյուրի խոսքով՝ Սպիտակ տունը և Բուքինգհեմյան պալատը հանդիպման մանրամասների մասին «կհայտնեն առաջիկա օրերին»։

95-ամյա Էլիզաբեթ 2-րդն իր գահակալության տարիներին հանդիպել է ԱՄՆ-ի 12 նախագահների հետ։

Queen Elizabeth II , U.S. President George W. Bush, First Lady Laura Bush and HRH the Duke of Edinburgh pose in the music room at Buckingham Palace on November 19, 2003 in London.The Queen walks with President Trump as they inspect the Coldstream guards at Windsor castle on July 13, 2018.US President Bill Clinton and Britain's Queen Elizabeth II smile for the cameras during the group photo session at the Guildhall 04 June 1994 prior to a celebratory banquet for the 50th anniversary of the D-Day invasion of Normandy.Watch Queen Elizabeth II meet 13 U.S. presidents

Ջո Բայդենը հաջորդ ամիս Մեծ Բրիտանիա կատարելիք այցի ժամանակ կհանդիպի Էլիզաբեթ 2-րդին․ CNN