«Բա՛վ է արդեն»․ Ջո Բայդենը Սան Խոսեում տեղի ունեցած հրաձգությունից հետո Կոնգրեսին կոչ է արել ընդունել զենքի վերահսկման մասին օրինագծերը

09:04 • 27.05.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին Սան Խոսե քաղաքում (Կալիֆորնիա) տեղի ունեցած և 8 մարդու կյանք խլած հրաձգությունից հետո Կոնգրեսին կոչ է արել ընդունել զենքի վերահսկման մասին օրինագծերը, գրում է USA Today-ը։

Բայդենը հայտարարել է, որ Կոնգրեսը պետք է անհապաղ «ականջալուր լինի ամերիկացի ժողովրդի կոչին և օգնի վերջ դնել ԱՄՆ-ում զենքի գործադրմամբ բռնության համաճարակին»։

«Հրազենից յուրաքանչյուր զոհի մասին լուրը խոցում է մեր ազգի ոգին։ Մենք կարող ենք և պետք է ավելին անենք»,- ասել է Բայդենն իր հայտարարության մեջ՝ հավելելով․ «Բավ է արդեն»։

Նա նաև նշել է, որ Ջորջիայում, Կոլորադոյում, Հարավային Կարոլինայում և Ինդիանայում տեղի ունեցած հրաձգություններից ընդամենը մի քանի շաբաթ անց «ևս մեկ անգամ» կիջեցվեն Սպիտակ տան դրոշները։

Հիշեցնենք, որ նախօրեին Սան Խոսե քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 8 մարդ․ կան բազմաթիվ վիրավորներ։ Հրաձգության մեջ կասկածվողը նույնպես մահացել է։

«Բա՛վ է արդեն»․ Ջո Բայդենը Սան Խոսեում տեղի ունեցած հրաձգությունից հետո Կոնգրեսին կոչ է արել ընդունել զենքի վերահսկման մասին օրինագծերը