«ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դռները պետք է բաց լինեն Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում` Վրաստանի համար». Լեհաստանի նախագահ
ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դռները պետք է բաց լինեն Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում `Վրաստանի համար: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան` Թբիլիսիում իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո, գրում է Грузия Онлайн պորտալը:
Դուդայի խոսքերով` երկրների կողմից Արևելյան գործընկերության ծրագրի իրականացմանը զուգահեռ շատ կարևոր է իրականացնել բարեփոխումները, որոնք պահանջում են Բրյուսելում, պետք է տեղի ունենա երկրների ինտեգրումը եվրաատլանտյան կառույցներին: Լեհաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Վրաստանն արդեն քայլեր է ձեռնարկել անդամակցության ուղղությամբ, և նա հույս ունի, որ այժմ կսահմանվեն հստակ ժամկետներ և կճշտվեն ընթացակարգային հարցերը:
«Վերջին տարիներին Վրաստանը շատ հստակ հայտարարել է միջազգային առաքելություններին, Աֆղանստանում, ՆԱՏՕ-ի զորքերի հետ իր ներգրավվածության և մասնակցության մասին, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ձեզ: Սա իմ կարևոր կոչն է ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ դռները պետք է բաց լինեն»,-ասել է նա:










