Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է El mundo deportivo պարբերականը:
Հրդեհը բռնկվել է մարզադաշտի աշտարակներից մեկում, մեկուսիչ նյութ տեղադրելու ժամանակ: Հրդեհն արագորեն մարվել է աշխատողների կողմից:
Մադրիդի «Ռեալ»-ի մարզադաշտը վերակառուցման փուլում է: Պետք է տեղադրվի նոր խոտածածկ, փոխարինվեն աթոռները և իրականացվեն արդիականացման աշխատանքներ:
El Bernabéu en estos mismos instantes pic.twitter.com/IYibtuG5SW
— Pablo (@Pablosaez__) May 26, 2021










