Ալիևն ասել է, որ Էրդողանի այցի ընթացքում Շուշիում տեղի կունենա նոր դպրոցի հիմնարկեքը

13:40 • 27.05.21

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում Լեռնային Ղարաբաղի` Արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի կունենա նոր դպրոցի հիմնարկեքը:

Նա մանրամասնել է, որ Շուշիում կառուցվելիք դպրոցը «Անկարայի նվերն է Բաքվին», քանի որ Թուրքիան ստանձնել է կառուցման բոլոր ծախսերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

 

 

Ալիևն ասել է, որ Էրդողանի այցի ընթացքում Շուշիում տեղի կունենա նոր դպրոցի հիմնարկեքը