BBC-ի հաղորդավարուհին մահացել է AstraZeneca պատվաստանյութն ստանալուց հետո  

23:44 • 27.05.21

 

Անգլո-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութն ստանալուց հետո մահացել է BBC-ի ռադիոհաղորդավար Լիզա Նյուքասլը:

Ինչպես հեռուստաալիքը հայտնում է, 44-ամյա լրագրողուհին մահացել է մայիսի 21-ին: Նրա մահվան պատճառը դարձել է թրոմբոզը, որն ի հայտ է եկել պատվաստվելուց հետո: Նրա հարազատների խոսքով՝ պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստանալուց մեկ շաբաթ անց նաև մոտ ուժեղ գլխացավեր էին սկսվել:

Հեռուստաալիքը հաստատել է, որ նրա մահվան առնչության քննություն է ընթանում, որի շրջանակում կպարզվի մահվան և պատվաստման միջև կապը:

BBC-ի հաղորդավարուհին մահացել է AstraZeneca պատվաստանյութն ստանալուց հետո