Ջեֆ Բեզոսը հայտնել է, թե երբ կթողնի Amazon-ի ղեկավարի պաշտոնը
Amazon- ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ հայտնել է, որ կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից հուլիսի 5-ին: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է CNBC- ն:
«Մենք ընտրել ենք այս ամսաթիվը, քանի որ այն ինձ համար նշանակալի է»,- ասել է Բեզոսը:
Նա բացատրել է, որ այդ օրը 27 տարի առաջ՝ 1994 թվականին, ինքը հիմնել է Amazon ը:
Ընկերության նոր ղեկավարը կլինի Amazon Web Services-ի գործադիր տնօրեն Էնդի Ջեսին: Ինքը՝ Բեզոսը, ստանձնելու է ընկերության գործադիր նախագահի պաշտոնը: Նա պատրաստվում է ավելի շատ ժամանակ հատկացնել իր բարեգործական նախաձեռնություններին, ինչպես նաև այլ նախագծերի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Amazon-ի հիմնադիրը որոշել է գնել զբոսանավ, որի շինարարությունը գնահատվում է ավելի քան 500 միլիոն դոլար:










