Կիմ Չեն Ընը երկրում ստեղծված իրավիճակն անվանել է «պատմության մեջ ամենաբարդը»

16:39 • 27.05.21

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը Միացյալ արհմիությունների 8-րդ համագումարի մասնակիցներին ուղղված իր ուղերձում գնահատել է երկրում վերջին տարիներին ստեղծված իրավիճակը որպես «պատմության մեջ ամենաբարդը»: Ուղերձի տեքստը հրապարակել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Վերջին տարիներին, չնայած պատմության ամենաբարդ իրավիճակին, երկրի պետական հզորությունն ու կարգավիճակը կտրուկ աճել են ... հիմա մենք պետք է բարդ պայքար մղենք մի միջավայրում, որտեղ ամեն ինչի  պակաս կա, բայց սոցիալիզմի ներքո բեղմնավոր կյանքի ստեղծումը, որը թույլ կտա բոլորին բարեկեցիկ ապրել՝ առանց որևէ մեկին նախանձելու, բնավ հեռավոր ապագայի խնդիր չէ»,-ասել է Կիմ Չեն Ընը՝ նշելով, որ ԿԺԴՀ-ն իր նվաճումների համար պարտական է աշխատավոր դասակարգի «անձնազոհ նվիրվածությանը և հերոսական պայքարին»:

ԿԺԴՀ ղեկավարը նաև նշել է, որ երկիրը թևակոխել է նոր դարաշրջան՝ «դուրս գալով պաշտպանության փուլից»,  ուստի այժմ իրավիճակը պահանջում է արմատական առաջընթաց, փոփոխություններ և աճի տեմպեր:

Կիմ Չեն Ընը երկրում ստեղծված իրավիճակն անվանել է «պատմության մեջ ամենաբարդը»