Լեհաստանի նախագահը Ռուսաստանն անվանել է «աննորմալ երկիր, ագրեսոր»
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Վրաստան կատարած այցի ժամանակ կոշտ հայտարարություն արեց Ռուսաստանի վերաբերյալ: Հաղորդում է PAP լրատվական գործակալությունը, գրում է Mk.ru-ն:
«Ռուսաստանը աննորմալ երկիր է, այն ագրեսոր երկիր է», - ասել է Լեհաստանի նախագահը:
Անջեյ Դուդան խոստացել է նաև «Ռուսաստանի հարցը» բարձրացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և ԵԱՀԿ-ում:
Ավելի վաղ Լեհաստանի նախագահն արդեն հանդես էր եկել հակառուսական հայտարարություններով, այդ թվում ՝ Սահմանադրության օրը իր ելույթի ժամանակ նա Ռուսաստանին անվանել էր «ազատության թշնամի»:










