Հռոմի պապը համբուրել է ֆաշիստների կողմից կտտանքների ենթարկված կնոջ` «մահվան ճամբարում» արված դաջվածքը (լուսանկարներ, տեսանյութ)

12:22 • 27.05.21

Հռոմի Ֆրանցիսկոս պապը համբուրել է (Աուշվից) «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարում կտտանքների ենթարկված կնոջ թևին դաջված համարը, գրում է Daily Mail-ը` մանրամասնելով, որ 70072-ը եղել է «մահվան ճամբարում» նրա համարը:

Պարբերականը մանրամասնում է, որ կինը` Լիդիա Մակսիմովիչը, ծանր կտտանքների է ենթարկվել ճամբարում նացիստական բժիշկ Յոզեֆ Մենգելի բժշկական փորձերի ժամանակ:

80-ամյա Մակսիմովիչն իր տխուր պատմությունը պատմել է Վատիկանի Սան Դամասո բակում հավաքվածներին: Այնուհետև նա ծալել է շապիկի թևքը` ցույց տալու ճամբարում արված դաջվածքը. այդ պահին Հռոմի պապը թեքվել է առաջ ու համբուրել այն, այնուհետև` ողջագուրվել կնոջ հետ:

Մակսիմովիչն ասել է, որ պոնտիֆիկոսի հետ չի խոսել:

«Մենք իրար հասկացանք մեկ հայացքից»,-ասել է կինը, որի խոսքով` ինքը մինչև հիմա զգում է բժշկի պատճառած ցավը:

Lidia Maksymowicz, 80, rolls up her sleeve for Pope Francis to kiss her Auschwitz prisoner numberThe death camp survivor rolls up her sleeve for the Pope to reveal her tattooLidia Maksymowicsz, a Polish-Belarusian Holocaust survivor, hands Pope Francis a picture which depicts the train tracks into AuschwitzThe pontiff embraces Maksymowicz in the Vatican's San Damaso Courtyard on Wednesday

 

Հռոմի պապը համբուրել է ֆաշիստների կողմից կտտանքների ենթարկված կնոջ` «մահվան ճամբարում» արված դաջվածքը (լուսանկարներ, տեսանյութ)