«Նախագահական ընտրություններից հետո որոշ արաբական երկրներ կվերանայեն Սիրիայի նկատմամբ իրենց վերաբերմունքը»․ Ասադի խորհրդական

11:25 • 27.05.21

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, որ երկրում նախագահական ընտրությունների ավարտից հետո որոշ արաբական երկրներ կարող են վերանայել Սիրիայի նկատմամբ իրենց վերաբերմունքը։

«Արաբական որոշ երկրներ կվերանայեն իրենց քաղաքականությունը՝ գիտակցելով, որ Սիրիայի թուլացումն ամբողջ արաբական աշխարհի թուլացում է ենթադրում», - նշել է Շաաբան:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Սիրիայում անցկացվել են նախագահական ընտրություններ: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու՝ գործող նախագահ Բաշար ալ Ասադը, նախկին պատգամավոր Աբդալլահ Սալում Աբդալլահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրային:

«Նախագահական ընտրություններից հետո որոշ արաբական երկրներ կվերանայեն Սիրիայի նկատմամբ իրենց վերաբերմունքը»․ Ասադի խորհրդական