«Ուկրաինան սկսել է ավելի հաճախ անօդաչու սարքեր ուղարկել Ռուսաստանի հետ սահման»․ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության պետ

11:06 • 27.05.21

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը Ռուսաստանի հետ սահմանին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թռիչքների աճ է նկատել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ծառայության պետ Վլադիմիր Կուլիշովին։

«Անօդաչու թռչող սարքերի թռիչքի աճ է նկատվում նաև ռուս-ուկրաինական պետական սահմանի ցամաքային հատվածում: Արևմտյան գործընկերների օգնությամբ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն անընդհատ ավելացնում է անօդաչու թռչող սարքերի թիվը, որն օգտագործվում է սահմանային գործունեության մեջ», - ասել է Կուլիշովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ուսումնասիրում է նաև Թուրքիայի և Իսրայելի ԱԹՍ-ների կիրառման փորձը՝ երկրի հարավ-արևելքում գտնվող հակամարտության գոտում հնարավոր օգտագործման համար։

«Ուկրաինան սկսել է ավելի հաճախ անօդաչու սարքեր ուղարկել Ռուսաստանի հետ սահման»․ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության պետ