Ուկրաինան և Մեծ Բրիտանիան զորավարժություններ են անցկացրել Սև ծովում

01:45 • 27.05.21

Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ՌԾ ուժերի նավերը PASSEX-ի տիպի համատեղ վարժանք են անցկացրել Սև ծովում: Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը, գրում է Kp.ru-ն:

«Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի Թագավորության Ռազմածովային ուժերի նավ-կատերային մարտավարական խումբը ծովում անցկացրեց PASSEX տիպի վարժանք: Միջոցառման նպատակն էր պահպանել սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը, բարելավել երկու երկրների նավերի անձնակազմի ուսուցման ունակությունն ու համատեղելիությունը`Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին համապատասխան»,- հայտնում է մամուլի ծառայությունը:

Պարզաբանվում է նաև, որ զորավարժություններին ներգրավվել է ազգային նավատորմի ռազմածովային ավիացիոն բրիգադի Մի -14 ուղղաթիռը:

Ուկրաինան և Մեծ Բրիտանիան զորավարժություններ են անցկացրել Սև ծովում