Հայաստանի անվտանգության ու գերիշխանության ամրապնդումը անհետաձգելի հրամայական է․ Արամ Ա (տեսանյութ)

11:06 • 28.05.21

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը պատգամ է հղել մայիս 28-ի և Հայաստանի ներկա իրավիճակի վերաբերյալ, որում ասված է․  

«Տարիները միայն անցյալին նայելու առիթ չեն, դրանք նաև հիշեցում են ու մարտահրավեր՝ անցյալի լույսի տակ ու ներկա պայմաններին համահունչ, քննական հայացքով և նպատակասլաց տեսլականով ապագա ծրագրելու ու կերտելու։

Այսպիսին է մայիս 28-ը մեր ազգի համար։ Արդարև, ճակատագրական պայմաններում կերտված Հայաստանի անկախությունը սարսափելի տագնապներ դիմագրավեց և  աշխարհաքաղաքական պարտադրանքների հետևանքով Հայաստանը կորցրեց իր անկախությունը։ Սակայն, անկախության երազը մնաց մեր ժողովրդի կյանքում, և 1991-ին պատմական Հայաստանի գեթ մեկ կտոր հողի վրա մեր երազը դարձավ իրականություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հայաստանի անվտանգության ու գերիշխանության ամրապնդումը անհետաձգելի հրամայական է․ Արամ Ա (տեսանյութ)