Արարատ Միրզոյանն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

16:09 • 28.05.21

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առթիվ այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:


Արարատ Միրզոյանն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր