Չինաստանում երկու տարբեր կենդանաբանական այգիներում վագրերը հոշոտել են աշխատակիցներին
Չինաստանում երկու տարբեր կենդանաբանական այգիներում վագրերը հոշոտել են այգու աշխատակիցներին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Առաջին հարձակումը տեղի է ունեցել կիրակի՝ Անհոյ նահանգի Չժանգոնշան կենդանաբանական այգում։
Global Times պետական թերթի տվյալներով՝ վագրը կենդանաբանական այգու 55-ամյա աշխատակցին հոշոտել է վանդակը մաքրելու ժամանակ։
Երեքշաբթի հաղորդվել է մեկ այլ դեպքի մասին, որը տեղի է ունեցել Հենան նահանգում՝ 2 վագրերին կերակրելու ժամանակ, հաղորդում է New York Post-ը:
Նշվում է, որ 2 վագրերի կողմից հոշոտված կենդանաբանական այգու աշխատակցին տեղափոխել են հիվանդանոց, սակայն վերջինս մահացել է։










