Առնետները և բորբոսը «գրավել» են Նյու Յորքի շենքերը. Bloomberg
Ամերիկացիները տառապում են առնետներով և այլ մակաբույծներով լի Նյու Յորքի քանդվող և բորբոսնած բարձրահարկ շենքերում: ԱՄՆ խոշորագույն քաղաքում բնակարանային ֆոնդի նորոգումն իշխանությունների համար իսկական խնդիր է դարձել, որն արժե տասնյակ միլիարդավոր դոլարներ, գրում է Bloomberg-ը:
Նյու Յորքի բնակարանային վարչության (NYCHA) տվյալներով՝ քաղաքում կա կառավարությանը պատկանող մոտ 300 խարխուլ բազմաբնակարան շենք, որոնց վերանորոգման և վերակառուցման համար ընդհանուր առմամբ պահանջվում է 40 մլրդ դոլար:
Նշվում է՝ բոլոր խնդրահարույց շենքերը շահագործման են հանձնվել 1945-1970 թվականներին: Քանդվող շենքերի 178 բնակարաններում բնակվում են 400 000 ամենաաղքատ նյույորքցիները:
Մարդիկ տառապում են բորբոսի, առնետների, վթարային վերելակների, ջեռուցման ընդհատումների, կապարի ներկի պատճառով, որի օգտագործումն ԱՄՆ-ում արգելվել է 1978 թվականից հետո՝ առողջական խնդիրների առաջացման ֆոնին:
Իշխանությունները մեգապոլիսի խնդրի լուծումը տեսնում են միայն նախագահ Ջո Բայդենի 1,7 տրիլիոն դոլար սուբսիդավորմամբ, որը նախատեսված է համավարակից հետո Միացյալ Նահանգները վերականգնելու համար:










