ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Դոնբասի` Կիևի կողմից վերահսկվող տարածք

17:09 • 28.05.21

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ուրբաթ ժամանել է Դոնեցկի մարզի`  Կիևի կողմից վերահսկվող տարածք: Այս մասին հայտնում է մարզային պետական վարչակազմի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը այցով գտնվում է Ուկրաինայում, որտեղ հանդիպումներ է անցկացնում ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Էմինե Ջափարովան երկօրյա աշխատանքային այցով ժամանել են Դոնեցկի մարզ», - ասված է հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Դոնբասի` Կիևի կողմից վերահսկվող տարածք