«Եկեք Շուշի այցելելով Շուշիում նոր տոն անցկացնենք». Էրդողան

11:42 • 28.05.21

Թյուրքական խորհրդի նախագահների գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռամադանից հետո այցելելու է Շուշի: Այս մասին գրում է «Միլլիյեթ» պարբերականը:

«Եկեք Շուշի այցելելով Շուշիում նոր տոն անցկացնենք»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ ինքն այցելելու է Շուշի հունիս ամսին:

Սպասվում է նաև, որ Շուշի է հրավիրվելու Էրդողանի կոալիցիոն գործընկեր, թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին:

Այցի ընթացքում ծրագրվում է, որ նրանք կմասնակցեն Թուրքիայի կողմից կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանն ու Բաքու-Շուշի ճանապարհի բացմանը:

Երեկ հաղորդվել էր, որ Էրդողանը հունիսի 15-ին կայցելի Բաքու, հաջորդ օրը՝ Շուշի:

«Եկեք Շուշի այցելելով Շուշիում նոր տոն անցկացնենք». Էրդողան