Ֆիլադելֆիայում հրշեջ մեքենան մխրճվել է շենքի մեջ՝ մի պատից մտնելով, մյուսից դուրս գալով․ տուժել է 5 մարդ (տեսանյութեր)
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում հրշեջ մեքենան մտել է շենքի մեջ, հայտնում է Philadelphia CBS local-ը և հավելում, որ մեքենան կանչի մեկնելիս շտապել է և բախվել մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով մխրճվել է շենքի մեջ։
Միջադեպի հետևանքով վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ը՝ հրշեջներ։ Տուժածները բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։
Շենքում, որն ունի 21 բնակարան, բնակվում է միայն 1 ընտանիք, քանի որ շենքը վաճառքի է հանված։ Բնակիչները չեն տուժել, իսկ հրշեջ ծառայության մեքենան չի տեղափոխվել՝ շենքի փլուզումից խուսափելու համար։
BREAKING: 4 firefighters, civilian injured after fire truck rams into a building in Philadelphiapic.twitter.com/UC6zK8dSZr
— Insider Paper (@TheInsiderPaper) May 27, 2021
#Philadelphia
— Shane B. Murphy (@shanermurph) May 27, 2021
WOW!
“@PhillyFireDept Engine crashes into a building at 7th and Girard Ave. No word on injuries or entrapments as the fire truck is well into the building.”
pic.twitter.com/HSnmHjvRTJ










