Ֆլորիդայի մոտակայքում նավակի խորտակման հետևանքով առնվազն 2 մարդ մահացել է, 10-ը՝ անհետ կորել

04:58 • 28.05.21

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափամերձ հատվածում նավակի ջրասույզ լինելու հետևանքով առնվազն 2 մարդ մահացել է, 10-ը՝ անհետ կորել, հաղորդում է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ Ցամաքային հսկողության ուժերի ծառայողներին հաջողվել է 8 մարդու կյանք փրկել:

Ցամաքային պարեկային ուժերը ժամեր շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել անհետ կորածներին գտնելու նպատակով, բայց դեռևս՝ ապարդյուն:

Նավակի խորտակման պատճառների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում:

 

Ֆլորիդայի մոտակայքում նավակի խորտակման հետևանքով առնվազն 2 մարդ մահացել է, 10-ը՝ անհետ կորել