Ճապոնիայի ափերի մոտ բեռնատար երկու նավ է բախվել իրար, որոնցից մեկը խորտակվել է, անձնակազմի 3 անդամ՝ անհետ կորել

06:21 • 28.05.21

Ճապոնական «Բիակկո» բեռնատար նավը Մարշալյան կղզիներում գրանցված «ULSAN PIONEER» բեռնակիր նավի հետ է բախվել Սիկոուկու կղզու ափամերձ հատվածում՝ Ներքին ճապոնական ծովում, հաղորդում է ТАСС-ը:

Միջադեպի հետևանքով ճապոնական նավը շրջվել է և ջրասույզ եղել: Անձնակազմի 12 անդամից 9-ին փրկել են, երեքը անհետ կորած են համարվում, որոնց որոնողական աշխատանքները շարունակվում են:

«ULSAN PIONEER» բեռնակիր նավը լուրջ վնասներ չի կրել: Այն 13 հոգանոց անձնակազմ ունի, որի որևէ անդամ չի տուժել:

Բախումից հետո Սիկոուկո և Հոնսյու կղզիների միջև ընկած ջրայի հատվածում տեղաշարժը բարդացել է ծանրաբեռնվածության պատճառով:

Այս հատվածով oրական մոտ 400 նավ է անցնում:

 

Ճապոնիայի ափերի մոտ բեռնատար երկու նավ է բախվել իրար, որոնցից մեկը խորտակվել է, անձնակազմի 3 անդամ՝ անհետ կորել