Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը հետևյալն է՝ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

11:58 • 28.05.21

Լևոն Տեր–պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս է վիճակը և չի ձևակերպում Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն է այսօր։ Այս մասին այսօր ՔՊ-ի՝ Աջափնյակի գրասենյակում իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ պետք է հստակ ասել, որ Ղարաբաղի հարցի լուծման իր պատկերացումը հետևյալն է, որ մենք պետք է ամբողջությամբ տանք Ղարաբաղը»,–ասաց նա և նշեց, որ 98 թվականին Հայաստանը կարող էր ասել՝ չեմ բանակցում առանց Ղարաբաղի։ Ըստ նրա՝ Շուշիի հարցը միշտ եղել է բանակցային գործընթացում։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց մեղադրում են նոր պատերազմ, նոր տարածքներ ասելու մեջ և բերելով տարբեր մեջբերումներ՝ ասաց, որ այդ բանաձևի հեղինակը Տեր-Պետրոսյանի իշխանությունն է։

Մասնավորապես,  Լևոն Տեր–Պետրոսյանի այն մեջբերմանը, թե Նիկոլ Փաշինյանը ասել է «Ղարաբաղը Հայաստան է ու վերջ», Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Իր ասածը հետևյալն է՝ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»․–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի։ «Ադրբեջանը և հայաստանյան որոշ ուժեր ուզում են պատերազմ հրահրեն»,–ասաց նա։

Անդրադառնալով Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի փոխադարձ զանգերին՝ որպիսիությունը իմանալու համար՝ Նիկոլ Փաշինյանն ասաց։ «Կարող է այդ կապը միշտ է եղել, մենք չենք իմացել։ Բա «Մարտի 1»-ին որ ասում էիք՝ թող ոչ մի զոհ  չպահանջվի ինձնից բացի, հետո էլ ասում էր՝ Ռոբերտ ջան, ես տենց ասում եմ, բայց  տես ուրիշ ում ես կարում ճարես»։

Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը հետևյալն է՝ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)