«ԱՊՀ-ն կայացել և հաստատում է իր կենսունակությունն այս դժվարին ժամանակներում». Լուկաշենկո

13:50 • 28.05.21

ԱՊՀ կոչվող նախագիծը կայացել է և վերստին հաստատում է իր կենսունակությունմ այս դժվարին ժամանակներում: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ մայիսի 28-ին, հայտարարել է Համագործակցության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ կայացած հանդիմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այսօր մենք կարող ենք լիակատար վստահությամբ ասել, որ ԱՊՀ կոչվող նախագիծը կայացել և վերստին հաստատում է իր կենսունակությունը այս դժվարին ժամանակներում»,-ընդգծել է Բելառուսի ղեկավարը:

Նա նշել է, որ նույնիսկ Խորհրդային Միության փլուզումը չկարողացավ վերջնականորեն կտրել ինտեգրացիոն կապերը խորհրդային եղբայրական հանրապետությունների միջև:

«Այն մեծ երկիր էր, և բոլոր տեսակետներից՝ շատ գրավիչ աշխարհաքաղաքական կենտրոն՝ զարգացած տնտեսությամբ, առաջադեմ մշակույթով, որտեղ հաշտ ապրում էին հարյուրից ավելի տարբեր Էթնոսներ»,-հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախագահն արձանագրել է, որ կողմերն ունեն մի քանի սերունդների վիթխարի փորձ, բարեկամության և բարիդրացիության բազմադարյան ավանդույթներ, հոգևոր միասնության ուժ: Մենք ունենք այն, ինչը մեզ նվիրել են մեր պապերն ու նախապապերը, մեր ծնողները՝ հաղթանակ տանելով անցյալ դարի ամենաարյունահեղ պատերազմում»,-ասել է նա:

«ԱՊՀ-ն կայացել և հաստատում է իր կենսունակությունն այս դժվարին ժամանակներում». Լուկաշենկո