ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններին. Բլինկեն

10:58 • 28.05.21

Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում կողմերին աջակցելու հանձնառությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ պետքարտտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղած ուղերձում:

Ուղերձում նաև նշված է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին մարտական գործողությունների հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրները վերացնելու հարցում, որոնք են բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, անհետ կորածների որոնման աշխատանքները, աճյունների փոխանակման գործընթացը:

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններին. Բլինկեն