Սոչիում հանդիպման ժամանակ Պուտինը Լուկաշենկոյին հրավիրել է լողալու

22:39 • 28.05.21

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկել է լողալ Սոչիում, վերջինս հաճույքով համաձայնել է:

«Եղանակը Սոչիում լավն է, ինչպես տեսնում եք: Կարող ենք լողալ: Ծովն ավելի ու ավելի է տաքանում: Կարծում եմ, որ դա նույնպես կնպաստի մեր այսօրվա հանդիպմանն արդյունքների հասնելուն»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Պուտինին: «Հաճույքով»,- ի պատասխան ասել է Լուկաշենկոն:

Հանդիպման ժամանակ Պուտինն ընդգծել է երկրների միջև ապրանքաշրջանառության աճը և այդ միտումը պահպանելու կարևորությունը:

Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանը եղել է Բելառուսի առանցքային առևտրատնտեսական գործընկերը: «Ապրանքաշրջանառության զգալի աճ ենք նկատում՝ 18,4 տոկոս: Դա լավ միտում է, կարևոր է պահպանել այն»,- ասել է Պուտինը:

Սոչիում հանդիպման ժամանակ Պուտինը Լուկաշենկոյին հրավիրել է լողալու