Սթիվեն Սիգալը որոշել է անդամակցել «Արդար Ռուսաստան` ճշմարտության համար» կուսակցությանը

09:02 • 28.05.21

Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը նախատեսում է մայիսի 29-ին անդամակցել «Արդար Ռուսաստան` ճշմարտության համար» քաղաքական կուսակցությանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կուսակցության ներկայացուցիչների խոսքերը:

«Պատգամավորների պալատի նիստի շրջանակում նախատեսվում է Սթիվեն Սիգալին հանձնել կուսակցության անդամատոմսը», - հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից:

Կուսակցությունից հավելել են, որ մինչ այս, հայտնի արտիստը «Հանուն ճշմարտության» շարքերում էր, իսկ այժմ նա միանում է «Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցությանը՝ Զախար Պրիլեպինի թիմի հետ:

Նախատեսվում է, որ Սիգալը կուսակցությունում կզբաղվի բնապահպանական խնդիրներով: Մասնավորապես, շեշտը դրվելու է շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի վրա:

Նշվում է՝ պատգամավորների պալատի նիստի ժամանակ դերասանը կներկայացնի էկոլոգիայի ոլորտում իր ծրագրերը:

Հիշեցնենք՝ 2016 թվականից Սիգալը Ռուսաստանի քաղաքացի է:

Սթիվեն Սիգալը որոշել է անդամակցել «Արդար Ռուսաստան` ճշմարտության համար» կուսակցությանը