Սուեզի ջրանցքում 353 մետր երկարությամբ բեռնանավ է հայտնվել ծանծաղուտում
Սուեզի ջրանցքում բեռնանավ է հայտնվել ծանծաղուտում, այնուհետև այն հաջողվել է քարշակել: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել են ջրանցքի ղեկավարությունից:
Ջրանցքի ղեկավար Ուսամա Ռաբիայի խոսքով՝ ուրբաթ 68 նավ է երթևեկել ջրանցքի երկու ուղղությամբ՝ ընդհանուր 3.6 մլն տոննա բեռնվածությամբ:
Հայտնի է դարձել, որ Maersk Emerald բեռնանավը, որը ջրանցքի տարածքով անցնելիս է եղել շարասյան կազմում, ծանծաղուտում է հայտնվել շարժիչի անսպասելի խափանման պատճառով: Այնուհետև նավը դուրս է բերվել քարշակման միջոցով:
353 մետր երկարությամն և 48 մետր լայնությամբ Maersk Emerald բեռնանավը, որը երթևեկում է Սինգապուրի դրոշի ներքո, 146 000 տոննա տարողունակություն ունի:










