Սիրիայի նախագահական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթանակ է տարել Բաշար Ասադը

02:46 • 28.05.21

 

Սիրիայի խորհրդարանի ղեկավար Համմուդա Սաբահը հայտարարել է, որ Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Բաշար Ասադը՝ ստանալով ձայների 95.1%-ը, հաղորդում է ТАСС-ը:

Խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 78%. քվեարկությանը մասնակցել է Սիրիայի շուրջ 14 միլիոն քաղաքացի: 

«Սիրիացիները ցույց տվեցին, որ լիարժեք վճռականություն ունեն դիմակայել վտանգավոր մարտահրավերներին և երկրի պատմության մեջ ևս մեկ հերոսական էջ ձևակերպեցին»,- ասել է խորհրդարանի խոսնակը:

Ասադի մրցակիցներն էին խորհրդարանի նախկին պատգամավոր Աբդալլահ Սալլիում Աբդալլահը, որը ստացել է 1.5%, և ընդդիմադիր թեկնածու Մահմուդ Ահմեդ Մուրաին, որը 3.3% է ստացել:

Ավելի վաղ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան կոչ էին արել միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների արդյունքները՝ ընտրությունների անցկացումը Ասադի վարչակազմի կողմից լեգիտիմություն ձեռք բերելու ոչ լեգիտիմ փորձ:

 

Սիրիայի նախագահական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթանակ է տարել Բաշար Ասադը