«Կեցցե՛ թուրք-ադրբեջանական եղբայրությունը». Չավուշօղլուն՝ Թուրքիա-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման մասին

09:18 • 28.05.21

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան էջում անդրադարձ է կատարել Թուրքիայի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպմանը:

«Ալանիայում պարտվող չկա: Կեցցե՛ թուրք-ադրբեջանական եղբայրությունը»,-գրել է Չավուշօղլուն` գրառմանը կցելով լուսանկարներ խաղից:

Ընկերական խաղում Թուրքիայի հավաքականը հաղթել է Ադրբեջանին 2:1 հաշվով: Հանդիպումն անցկացվել է Ալանիայում` գալիք Եվրոպայի առաջնությանը Թուրքիայի հավաքականի պատրաստության շրջանակում:

«Կեցցե՛ թուրք-ադրբեջանական եղբայրությունը». Չավուշօղլուն՝ Թուրքիա-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման մասին