Կմշակվի առողջապահության զարգացման ազգային ծրագիր․ անվճար բուժօգնությունը հասանելի կդառնա ծերերին և զոհվածների ընտանիքներին․ Չարչյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի առողջապահության ծրագրային դրույթները

19:54 • 29.05.21

Հայաստանում առողջապահական համակարգն ամբողջովին համահունչ և ածանցյալ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին․ գտնվում են խորը ճգնաժամի մեջ։ Այս մասին հայտարարեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը՝ ներկայացնելով իր քաղաքական ուժի՝ առողջապահության ոլորտին վերաբերող  ծրագրային դրույթները։

 «Համավարակի և պատերազմի արհավիրքը, դրանց սահմռկեցուցիչ հետևանքները՝ ավելի քան 5000 զոհված երիտասարդներ և համավարակից ավելի քան 5500 մահացած մեր հայրենակիցներ, Արցախի 75 տոկոսի կորուստ, դեպրեսիա, ընկճախտ, հոգու սով»,- ասաց նա՝ նշելով, այս ամենը երկիրը կանգնեցրեց գոյատևման խնդրի շուրջ։

Նրա խոսքով՝ իրավիճակից դուրս գալու համար իրենք առաջարկում են մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր։ «Անվճար և բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդառնա ծերերին և զոհված հերոսների ընտանիքներին։ Առողջապահության ոլորտում կներդրվի կառավարման ավտոմատացված համակարգ։ Անվճար բուժօգնության հիմնական թիրախը պետք է լինի սոցիալապես անապահով խավը։ Բժշկական ապահովագրությունը պետք է լայն ընդգրկվածություն ստանա։ Յուրաքանչյուր մարզում կձևավորվի բարձրակարգ կադրերով և տեխնիկայով բուժկենտրոն»,- ասաց նա։

Մանրամասները տեսանյութում:

Կմշակվի առողջապահության զարգացման ազգային ծրագիր․ անվճար բուժօգնությունը հասանելի կդառնա ծերերին և զոհվածների ընտանիքներին․ Չարչյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի առողջապահության ծրագրային դրույթները