Այո, այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, պատկերացնում եմ այլ համակարգում. իմքայլական պատգամավոր

17:41 • 29.05.21

ԱԺ իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում վերջին համարում հայտնվելուն:

«Այս օրերին ԶԼՄ-ների, սրտացավ համակիրների և, պարզապես, հետաքրքրասերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում իմ՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ անվերջանալի հարցերին արձագանքելու համար, ինչպես նաև ոմանց ստեղծագործ ենթադրություններն ու երևակայության փայլատակումները կանխելու նպատակով առավել քան նպատակահարմար եմ համարում անդրադառնալ դրանց՝ հետևելով երկարաշունչ և բազմակի կրկնվող հարցերին հնարավորին կոնկրետ և անհնարինության չափ հակիրճ պատասխանելու հին հունական բարի ավանդույթին:

«Արդյոք հաստատուն ու աներեր է իմ քաղաքացիական պայմանագիրը կուսակցությանս և նրա առաջնորդության հետ»։

- Ավելի քան երբևէ:

«Արդյոք ցուցակի վերջում հանգրվանելս կարող է նշանակել, որ այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, բայց պատկերացնում եմ օրենսդիրից դուրս այլ համակարգում։

- Այո»,- գրել է Հայրապետյանը:

Այո, այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, պատկերացնում եմ այլ համակարգում. իմքայլական պատգամավոր