Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բախվել Nissan X-Trail և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, մեկ անձ հոսպիտալացվել է. shamshyan.com

23:51 • 29.05.21

Մայիսի 29-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բախվել Nissan X-Trail և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել, կոտրել բենզալցակայանի մոտ տեղադրված բազալտե սալիկներն ու երկու էլեկտրասյուներ:  

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:  

 

Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բախվել Nissan X-Trail և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, մեկ անձ հոսպիտալացվել է. shamshyan.com