Լիտվայի մետաղադրամների վրա սխալմամբ գրել են «Աստված օրհնի Լատվիան»
Լիտվայում մետաղադրամների հետ կապված սկանդալ է առաջացել. €2 արժողությամբ նոր կոլեկցիոն մետաղադրամների մի մասի վրա սխալմամբ լատիշերեն գրություն է հայտնվել՝ DIEVS SVĒTĪ LATVIJU («Աստված օրհնի Լատվիան»), գրում է eadaily.com-ը:
Կոլեկցիոն մետաղադրամը նվիրված է Ժուվինտաս արգելոցին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Այն թողարկվել է կես մլն նմուշով, որոնցից 10 տոկոսի վրա հայտնվել է լատիշերեն գրությունը:
Լիտվայի բանկը ներողություն է խնդրել հաճախորդներից և դրամահատարանից պարզաբանում պահանջել: Դրամահատարանն էլ, իր հերթին, ափսոսանք է հայտնել և ներքին հետաքննություն սկսել:
Այն մարդիկ, որոնք ձեռք են բերել լատիշերեն գրությամբ մետաղադրամները, կարող են վերադարձնել կամ փոխանակել դրանք:










