Հնդկաստանից ԱՄՆ թռչող ինքնաթիռը հետ է ուղարկվել՝ սրահում հայտնված չղջիկի պատճառով (տեսանյութ)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Air India ավիաընկերության ինքնաթիռի սրահում: Դելիից ամերիկյան Նյուարկ թռչող ինքնաթիռի սրահում թռիչքից կես ժամ անց անսպասելիորեն չղջիկ է հայտնվել, գրում է India Today-ը:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին: Օդաչուն միջադեպի մասին տեղեկացրել է ավիակարգավարին, նա էլ որոշում է ընդունել վերադարձնել ինքնաթիռը:
Վայրէջքից հետո ուղևորներին նստեցրել են մեկ այլ օդանավ, որն էլ մեկնել է ԱՄՆ:
Իսկ օդանավը, որտեղ գտնվել էր չղջիկը, մանրազնին ստուգվել է: Չղջիկը հայտնաբերվել է արդեն սատկած վիճակում: Կա վարկած, որ այն օդանավում է հայտնվել ուղևորների սնունդը բեռնելու ժամանակ:










