Հրաժարականներ մի՛ տվեք, համբերե՛ք. հետպատերազմյան շրջանում չունենալ ԱԳ նախարար նույնն է, ինչ պատերազմի ժամանակ չունենալ պաշտպանության նախարար. Մարուքյան (տեսանյութ)

17:03 • 29.05.21

 

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում հանդես եկավ առաջարկ-հորդորով՝ նշելով, որ մինչև արտահերթ ընտրությունների ավարտը պետական համակարգում նոր նշանակումներ չեն կարող կարող լինել և հետպատերազմյան շրջանում չունենալ ԱԳ նախարար նույնն է, ինչ պատերազմի ժամանակ չունենալ պաշտպանության նախարար:

«Ըստ էության, շատ անելիքներ ունենք արտաքին ճակատում, մեծ ցավով պետք է ասեմ, որ այսօրվա սահմանադրական կարգավորումների արդյունքում չենք կարող նշանակել ԱԳ նախարար, որը այսպիսի պայմաններում հրաժարական է գրել, իսկ Հայաստանը չի ունենա ԱԳ նախարար մինչև ընտրությունների ավարտը, երբ ձևավորվի նոր  ուժ»,- ասաց նա և հավելեց, որ հետպատերազմյան շրջանում չունենալ ԱԳ նախարար նույնն է, ինչ պատերազմի ժամանակ չունենալ պաշտպանության նախարար:

Նա հորդորեց բարձրաստիճան պաշտոնյաներին հրաժարականներ չներկայացնել:

«Կոչ եմ անում բոլոր բարձրաստիճան անձանց, նրանք, ովքեր գիշեր-ցերեկ ծառայում են հանուն ՀՀ-ի՝ անկախ քաղաքական հայացքներից և մոտեցումներից, համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի տվեք»,- նշեց նա:

Հրաժարականներ մի՛ տվեք, համբերե՛ք. հետպատերազմյան շրջանում չունենալ ԱԳ նախարար նույնն է, ինչ պատերազմի ժամանակ չունենալ պաշտպանության նախարար. Մարուքյան (տեսանյութ)