Հս. Կորեայում հրամայել են Չինաստանին սահմանակից տարածքներում ոչնչացնել կատուներին և աղավնիներին
Հյուսիսային Կորեայի իշխանությունները կարգադրել են Չինաստանին սահմանակից տարածքներում ոչնչացնել կատուներին ու աղավնիներին՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն` Daily NK-ին հղումով:
Պաշտոնյաների խոսքով՝ կենդանիները վիրուսը երկիր են բերում հարևան պետությունից: Նշվում է, որ Խեսան քաղաքի ընտանիքներից մեկը 20 օրով մեկուսարանում է հայտնվել, քանի որ նրանք հրաժարվել են հանձնել իրենց տնային կատուին:
Մայիսի սկզբին Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է քաղաքացիներին Հարավային Կորեայից ուղարկված քարոզչական թռուցիկների միջոցով կորոնավիրուսը վարակելու ռիսկի մասին:
ԿԺԴՀ-ում կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք պաշտոնապես չի գրանցվել: Երկիրը բազմիցս հայտարարել է, որ իրենք արտաքին օժանդակության կարիք չունեն:










