Ռուսաստանում կինն ու տղամարդը վիճելիս ընկել են 3-րդ հարկի պատշգամբից

16:50 • 29.05.21

Սանկտ Պետերբուրգի Դեկաբրիստների փողոցում գտնվող շենքերից մեկի երրորդ հարկի պատշգամբից կին ու տղամարդ են ընկել:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, տղամարդն ու կինը վիճելիս են եղել, որի ժամանակ էլ ընկել են: Նրանց վիճակը ճշտվում է:

Հաղորդվում է, որ վեճի ժամանակ կինը սայթաքել է, ընկել բազրիքի վրա՝ իր հետևից քաշելով տղամարդուն: Բազրիքը կոտրվել է, ինչից հետո զույգն ընկել է երրորդ հարկից:

Ռուսաստանում կինն ու տղամարդը վիճելիս ընկել են 3-րդ հարկի պատշգամբից