Մենք նոր որակի ազգային պետության երաշխավորն ենք․ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթները ներկայացնելիս (տեսանյութ)
Մենք գիտենք մեր պետության խնդիրները, գիտենք դրանց լուծելու ճանապարհները։ Խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի դրույթները ներկայացնելիս ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ունենք թիմ, փորձառություն այդ խնդիրները լուծելու համար։ Մենք նոր որակի ազգային պետության երաշխավորն ենք»,- ասաց նա։
Ըստ նրա՝ ստղծված իրավիճակում վճռական գործողությունների անհրաժեշտություն կա։
«Մեր պետականության ու ինքնիշխանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական, ազգային-պետական քաղաքականությամբ և դրանք իրականացնելու վճռականությամբ: Մենք ունենք այդ կամքը: Չկա հայություն առանց Հայաստան։ Այդ իմաստով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ։ Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը, այդ թվում՝ բացառելու ենք «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցների ոչ կանոնադրային օգտագործումը։ Հայաստանը լինելու է սոցիալական արդարության և բարեկեցության երկիր»,- ասաց նա։
Մանրամասները տեսանյութում:










